Էլեն Ջոնսոն Սերլիֆը մեզանից շատերին հայտնի է որպես աֆրիկական պետության՝ Լիբերիայի առաջին կին նախագահ։ Աննկուն բնավորության և կայուն համոզմունքների համար Էլենին անվանում են «երկաթե լեդի»։ Խաղաղության և ժողովրդավարության ձգտման համար նա արժանացել է Նոբելյան մրցանակի։ Նա իր հերթին ապացուցել է, որ իմաստուն կնոջ խորամանկությունը կարող է ավելի հզոր լինել հազարավոր զինված տղամարդկանցից։

Էլեն Ջոնսոն Սերլիֆը ծնվել է 1938 թ. Լիբերիայում։ Նա բավականին վաղ ամուսնացել է և ունեցել 4 երեխա։ Չնայած իր ընտանեկան դրությանը՝ Էլենը Հավարդում սովորել է պետական կառավարում և վերադարձել հայրենիք միայն 10 տարի անց։

Լիբերիայում Էլենը միանգամից կարողացավ զբաղեցնել ֆինանսների նախարարի օգնականի պաշտոնը, իսկ քիչ ժամանակ անցավ հենց ինքը դարձավ նախարար։

Հզորության առաջին դրսևորումը

1980 թ. Լիբերիայում հեղաշրջում տեղի ունեցավ։ Իշխանությունը զավթեցին զինվորականները, իսկ պետության գլուխ իրեն հռչակեց Սեմյուել Դոուն։ Վերջինս լիբերացիներին ռազմական դիկտատուրայի մեջ կաղապարեց, և թվում էր, թե այդ տանջալից ժամանակները վերջ չեն ունենա։

Սեմյուելից շատերն էին վախենում։ Սակայն Էլենը նրանցից չէր, որոնց հնարավոր էր հեշտությամբ լռեցնել։ Նա ուղղակի տեքստերով քննադատում էր նախագահին, ինչի համար էր կնոջը ձերբակալեցին և վտարեցին Լիբերիայից։ Ջոնսոն Սերլիֆը հայրենիք վերադարձավ միայն 1997-ին և իր ժողովրդին տեսավ ագրեսիվ վիճակում ու արյունոտ քաղաքացիական պատերազմ մղելիս։

Երկու դիկտատորների դեմ

Քաղաքացիական պատերազմի պատճառն այն էր դարձել, որ քաղաքական գործիչ Չարլզ Թեյլորը որոշել էր ապստամբել պետության կառավարիչների դեմ։ Նա ստեղծել էր Լիբերիայի ազգային հայրենասիրական ֆրոնտը, որը կտրուկ աճ էր գրանցել ու ադեն կարողանում են վերահսկել պետության 90%-ը։

Քենիայից վերադարձած Էլենը սկզբում աջակցում էր Թեյլորին, սակայն որոշ ժամանկ անց նա հսակացավ, որ իր դիմաց հերթական դիտատորն է կանգնած, ով առաջինից ոչնչով չի տարբերվում։ Եվ մարդիկ ստիպված էին լինելու վատերի միջից ընտրելու լավագույնին։

Հարկ է նշել, որ Ջոնսոն Սերլիֆը միակը չէր, ում չէին գոհացնում երկու թեկնածուները։ Ազգային ֆրոնտից հետագայում առանձնացավ մի խումբ, որը կարողացավ նվաճել Լիբերիայի մայրաքաղաքն ու վերջ տալ նախկին կառավարչի կյանքին։

Նախագահ դառնալու փորձ

Սեմյուել Դոուի մահից հետո Էլենն իր թեկնածությունն առաջադրեց նախագահի պաշտոնի համար, սակայն պարտվեց Չարլզ Թեյլորին։ Ոչինչ պետությունում չփոխվեց. շարունակում էր գործել ռազմական դիկտատուրան։ Քաղաքացիական պատերազմը նոր թափ ստացավ։

Էլենը, պետական կառավարման մասին ավելի շատբան իմանալով, քան երկու նախագահները, փորձեց քննադատել նոր իշխանությանը ևս և իրավիճակից դուրս գալու նոր ուղղություններ առաջարկել։ Սակայն կառավարությունում ոչ ոք նրան չէր լսում։ Ընդհակառակը՝ Ջոնսոն Սերլիֆին մեղադրեցին պետական դավաճանության և իշխանություններին չհարգելու մեջ և ստիպեցին լռել։

Ինչպես Էլենին հաջողվեց նախագահի պաշտոնը ստանձնել

Հաջորդ ընտրությունների ժամանկ, որոնց անցկացվեցին 2005 թ., Էլենի հիմնակնա մրցակիցը ֆուտբոլիստ Ջորջ Վեան էր։ Սակայն նա կարողացավ անցնել այդ մրցակցին և հավաքեց 20%-ով ավելի ձայն։

Ջենսոն Սերլիֆը հասկացավ, որ ժամանակն է դադարեցնելու պատերազմը։ Ակտիվիստ Լեյմա Գբովիի աջակցությամբ նա բանակցություններ անցկացրեց իրար դեմ դուրս եկած լիբերացիների հետ և փոձեց հաշտեցնել նրանց, սակայն կողմերը կարծես խուլ լինեին։ Այդժամ Էլենը խորամանկության դիմեց։

Ինչպես պատմում են Աֆրիկայի բնակիչները՝ նախագահը պարբերաբար սկսեց այցելել ձկան շուկա, որտեղ վաճառողները հիմնականում կանայք էին։ Նա ծանոթանում էր անցուդարձին, աջակցում կանանց, ամեն օր երգում ու աղոթում նրանց հետ։ արդյունքում նա տեղի բնակչուհիներին առաջարկեց միասնականորնեն իրենց կռվող ամուսինների առջև ուլտիմատում դնել. «Եթե շարունակես կռվել, սպա ես քեզ հետ մի անկողնում այլևս չեմ քնի»։

Այս գաղափարի հաջողությանը սկզբում քչերն էին հավատում, սակայն պլանն աշխատեց։ Տղամարդիկ հետզգհետե սկսեցին վայր դնել զենքերը, և պատերազմն ավարտվեց։

Նոբելյան մրցանակ

Ջոնսոն Սերլիֆի և Գբովիի տանջանքներն աննկատ չմնացին։ 2011 թ. այս կանանց խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացրին «Կանանց իրավունքների և անվանգության համար ոչ բռնի պայքարի և համաշխարհային խաղաղության կերտմանը մասնակցության համար»։

Դրանից մեկ տարի առաջ Էլենը հրատարակել էր «Մեմուարներ Աֆրիկայի առաջին կին նախագահի մասին» գիրքը, որում պատմում է իր անցած ուղու և ոպես երկրի ղեկավար՝ կյանքի մասին։

2018 թ. Էլենը հրաժարական տվեց, և նրա պաշտոնը զբաղեցրեց Ջոջ Վեան՝ այն նույն ֆուտբոլիստը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել