ԿԳ նախարարը պատրաստ է զոհել իր պաշտոնը` հանուն գործադիր իշխանության արդյունավետության բարձրացման
ՀՀ կրթության և գիտության նախարար

Ժամանակ գտա և ծանոթացա Ալիև-միջանկյալի վերջին հրապարակա-քաղաքականա-սարսափա-երգիծական ելույթին: Ընդհանուր տպավորությունս այն է, որ Ալիև-միջանկյալը հին ելույթներն էլի նորի տեղ սաղացրել է, հա՞: Մի դիտարկում միայն անեմ: Ադրբեջանի հավակնությունները Հայաստանի և ԼՂՀ-ի հանդեպ տարիների ընթացքում հստակ նվազում են: Առաջ ասում էին` ադրբեջանական դրոշը ծածանվելու է Ստեփանակերտի վրա, իրենք էլ Սևանի ափին թեյ են խմելու, հիմա թեյի պահով համեստորեն լռում են: Տրամաբանության էվոլյուցիան ակնհայտ է: Սպասենք Բաքվում ծածանվող ամենամեծ դրոշների մասին հռետորականության հաղթանակին: 
Հ.Գ. Ի դեպ, Հորդանանում ինձ համար պարզեցի, որ «աշխարհի ամենամեծ դրոշը» ծածանելու ցանկությունը հերթական ադրբեջանական պլագիատն է: 2003 թվականից Ամմանում գործում է նման համալիր Ռագհադան անունով: Տեսնես Էյֆելյան աշտարակ կամ Կարմիր հրապարակ կառուցելու ցանկություն Ալիև-միջանկյալը երբևէ կհայտնի՞ :)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել