ԱՄՆ Թենեսի նահանգում շունը տիրուհուն փրկել է թունավոր օձից, գրում է WTVF-ը:

Կինը վերադառնում էր տուն Առլո անունով պիտբուլի հետ, իսկ դռան մոտ, մթության մեջ նրանց սպասում էր պղնձագլուխ օձը: Այս թունավոր սողունն ապրում է Հյուսիսային Ամերիկայի արևելքում:

Շունը բռնել է «սպառնալիքի» պոչից և սկսել թափահարել: Օձին նույնպես հաջողվել է կծել շանը:

Այտուցված մռութով շանը շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները նրան հակաթույն են ներարկել և փրկել ընտանի կենդանու կյանքը, որը վեհանձնաբար պաշտպանել էր տիրուհուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել