Կանադայում իտալական «Նդրանգետա» հանցագործ խմբի ղեկավարներից մեկի ձերբակալությունից մի քանի շաբաթ անց այդ խմբավորման ևս մեկ անդամի են ձերբակալել Իտալիայում՝ գրում է segodnya.ua-ը։

Ձերբակալվածը 37-ամյա Դոմենիկո Կրեան է։ Նա ձերբակալվել է Սանտա-Դոմենիկա դի Ռիկադի քաղաքի իր առանձնատանը, որտեղ նրա հետ միասին եղել են նաև կինը և երկու անչափահաս երեխաները։

Կրեան գրեթե հինգ տարի է, ինչ հետախուզման մեջ է և 2015թ․ հայտնվել է Իտալիայի ամենավտանգավոր հանցագործների ցուցակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել