Armdaily.am-ը գրում է.

Երեկ՝ oգոստոսի 1-ին համացանցում «Եռաբլուրում պղծել են հերոսների շիրիմները» վերնագրով տեսանյութ տարածվեց: Աշտարակի ոստիկանությունը պարզել էր, որ մի կին այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։ Կինը հայտնել էր նաև, որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում», Աշտարակի, Եղվարդի և այլ գերեզմանատներում:

ArmDaily.am-ի հետ զրույցում Տեր Եսայի քահանա Արթենյանը, մեզ հետ զրույցում նշեց, որ կնոջ կատարած «ծիսակատարության» մասին տեղյակ չէ.«Թե ինչ էր անում ու ինչի համար, ավելի լավ է ինքը ասի»:

Տեր Եսային նշեց, որ գերեզմանաքարեր պղծելու երևույթներ էլի են եղել.«Մեկը գերեզմանը պղծել է, որպեսզի մետաղյա ջարդոնը հանի, տանի փող աշխատի: Մեկ ուրիշ դեպքում չարության դրսևորում է: Տարբեր են լինում դեպքերը»:

Հարցին՝ ինչպե՞ս պետք է պատժել նմանատիպ մարդկանց, որպեսզի այսպիսի դեպքերն այլևս չկրկնվեն, Տեր Եսաային պատասխանեց.«Եթե օրենքով կա վայրագության կամ խուլիգանության դրսևորումներ, ապա ըստ դրա պետք է պատժվեն:

Պետք է տրվի իրավական գնահատական, հետո մտածել պատժի մասին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել