Aravot.am-ը գրում է.
Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանության Կումայրի բաժնում նյութեր են նախապատրաստվում շանը բնակչուհիներից մեկի մոր գերեզմանում թաղելու փաստով։
Շիրակի մարզային ոստիկանությունն ահազանգ է ստացել Երևանում բնակվող թոշակառու Մ․Մ-ից, որը հեռախոսազանգով բողոքել է, թե մեկ ամիս առաջ իր քեռու որդին՝ Ա․Գ․-ն․ շանը տարել ու թաղել է Գյումրի քաղաքի 2-րդ գերեզմանատանը հուղարկավորված իր մոր գերեզմանի վրա:
Բնակչուհին ոստիկաններին հայտնել է, որ առողջական խնդիրներ ունի, չի կարող գալ Գյումրի, ներկայանալ ոստիկանության տարածքային բաժին, սակայն փոխանցել է, որ նրանց գերեզմանոցի տեղը կարող է ցույց տալ իր՝ Գյումրիում բնակվող մորաքրոջ դուստրը։
Ոստիկանություն ահազանգած բնակչուհին նաև նշել է, որ լուրը իմանալուն պես՝ չի դիմել ոստիկանություն, քանի որ վատառողջ էր։