Աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայերն իրենց ունակություններն են ցուցադրում կինոյի, արվեստի, երաժշտության բնագավառներում։ Մշակույթի հայազգի շատ գործիչներ իրենց գործունեության համար աևժանացել են Ամերիկայի ամենահեղինակավոր մրցանակներին՝ Օսկարի, Գրեմիի, Էմմիի։

Երաժշտական Միշել Լեգրան

Միշել Լեգրանն աշխարհում մեծ հռչակ ձեռք բերած կոմպոզիտորներից մեկն է, ով ուներ հայկական ծագում մոր կողմից։ Լեգրանը ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ էր, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր։ Հանճարեղ կոմպոզիտորը մահացավ այս տարի՝ 2019 թ. հունվարի 26-ին՝ 86 տարեկան հասակում։

«Խիզախ» Քեթրին Սարաֆյան

Կալիֆոռնիայի հայուհի Քեթրին Սարաֆյանն անիմացիոն կինոյի ամենահայտնի պրոդյուսերներից մեկն է։ Նրա աշխատանքները ժամանակակից կինեմատոգրաֆիայի գլուխգործոցներ են համարվում։ 2012 թ. Քեթրինը ներկայացրեց իր առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմը՝ «Խիզախը»։ Շոտլանդիայի՝ անկախության համար պայքարի մասին պատմող այս մուլտֆիլմը գերազանցեց բոլոր սպասելիքները։ 2013 թ. Քեթրին Սարաֆյանի գունավոր մուլտֆիլմը ճանաչվեց տարվա լավագույն անիմացիոն ֆիլմ «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակաբաշխությունների ժամանակ։

Ոճային Պատրիցիա Ֆիլդ

Պատրիցիա Ֆիլդը Թուրքիայից գաղթած հայի դուստր է։ Նրան անվանում են Նյու Յորքում ոճ թելադրող։ 1980-ականներին Ֆիլդը հանրությանը ներկայացավ ամերիկյան լավագույն ֆիլմերի հերոսուհիների կերպարանքներով։ Նրա լավագույն նախագծերից մեկը դարձավ «Սեքսը մեծ քաղաքում»-ը։ Սերիալում աշխատելու համար 2002 թ. նա ստացավ իր երկրորդ մրցանակը՝ «Էմմին»։ 2006 թվականին Պատրիցիան Մերիլ Սթրիփի հետ աշխատել է «Սատանան կրում է Պրադա» ֆիլմում։ Պատրիցիան ստացել է «Օսկար» զգեստների լավագույն դիզայնի համար և BAFTA զգեստների լավագույն դիզայնի համար։

Հայուհի Անուշ

Հայկական ծագում ունեցող ամերիկացի պրոդյուսեր ու լրագրող, The Boston Globe պարբերականի խմբագիր Անուշ Էլբակյանը՝ հայ հայտնի դերասան Արթուր Էլբակյանի դուստրը, 2019 թ. հունիսին երրորդ անգամ առաջադրվեց «Էմմի» մրցանակի համար։ Մինչ այդ՝ 2016 թ., նա «Էմմիի» էր արժանացել «A day in Life of Leo» փաստավավերագրական ֆիլմի, իսկ 2017-ին՝ «Spotlight Investigation: Private Schools, Painful Secrets» ֆիլմի համար։

Օսկարակիր հայ Սթիվեն Զաիլյան

Հայազգի ամերիկացի կինոսցենարիստ Սթիվեն Զաիլյանն իր առաջին «Օսկարը» ստացել է Ռոբերտ դե Նիրոյի մասնակցությամբ «Կենդանացում» ֆիլմի սցենարի համար։ Զաիլյանի ամենահայտնի աշխատանքը «Շինդլերի ցուցակ»-ն է։ Այս լեգենդար ֆիլմի սցենարի համար նա արժանացել է «Օսկարի», «Ոսկե գլոբուսի» և այլ հեղինակավոր մրցանակների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել