Armenpress.am-ը գրում է.

Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն հայտարարել Է, որ փաստորեն գործադիր իշխանություն չունի իր քաղաքում, ուստիեւ իրեն համեմատել Է «Անգլիայի թագուհու» հետ. նրա կարծիքով՝ ինքը ոչ մի ազդեցություն չունի տեղի ունեցող իրադարձությունների վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երբ քաղաքագլուխը գործադիր իշխանություն չունի, այսինքն՝ ազդեցություն մայրաքաղաքի բյուջեի, նախագծերի իրականացման վրա, որոնցով ինքը գնացել Է ընտրությունների, դա անհեթեթություն Է… Դա ի՞նչ ինքնակառավարում Է, երբ քաղաքագլուխը, որին ընտրում են կիեւցիները, «Անգլիայի թագուհի» Է դառնում, պարզապես մարդ, որը կարող Է ծաղիկներ դնել, ժապավեններ կտրել, բայց ազդեցություն չունի այն գործընթացների վրա, որոնք տեղի են ունենում քաղաքում»,- հայտարարել Է Կլիչկոն «ՌԲԿ – Ուկրաինա» հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է օգոստոսի 2-ին:

Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դիվանատունը ցանկանում Է Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոյին հանել նրա երկրորդ՝ Կիեւի պետական քաղաքային վարչակազմի ղեկավարի պաշտոնից: Ուկրաինայի նախարարների կաբինետը հավաստել Է նախագահի դիվանատնից նամակի ստացումը: Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ քաղաքագլուխներն ընտրվում են բնակիչների կողմից քվեարկության ժամանակ: Կիեւի պետական քաղաքային վարչակազմի ղեկավարին իր հրամանագրով նշանակում եւ պաշտոնից արձակում Է նախագահը՝ կառավարության ներկայացմամբ:

Կլիչկոն կարծում Է, որ իշխանության այդ գործողությունները խախտում են օրենքը: Կլիչկոն Կիեւի աղաքագլխի պաշտոնն զբաղեցնում Է 2014 թվականի հունիսի 5-ից, քաղաքային վարչակազմի ղեկավարի պաշտոնը՝ 2014 թվականի հունիսի 25-ից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել