Ճապոնիայի կառավարությունը թույլատրել է փորձեր կատարել կենդանիների էմբրիոնների հետ, որոնք կտեղադրվեն մարդկային բջիջներում։

Հետազոտությունն անցկացնելու է բժիշկ Հիրոմի Ցունագուչին, ով նման փորձեր արդեն մի քանի անգամ կատարել է։

Օրինակ՝ մկների մոտ տեղադրել են մարդկանց ցողունային բջիջներ։ Այս ամենն արվել է բազմաթիվ հիվանդությունների բուժման բանալին գտնել փորձելու համար։

2014 թ. նման փորձեր կատարելն արգելվեց ճապոնական իշխանությունների կողմից բարոյական նորմերի խախտման պատճառաբանությամբ, սակայն այժմ արգելքը կրկին վերացել է։

Գիտնականները ցանկանում են սաղմնաթաղանթում՝ էմբրիոնում, տեղադրել մարդու բջիջների 50%՝ ստուգելու համար՝ նման օրգանիզմը կապրի՞ արդյոք, թե՞ ոչ։

Փաստացիորեն, այն, ինչը կստացվի նման փորձի արդյունքում, կլինի կիսով չափ կենդանի և կիսով չափ մարդ։

Հարցի բարոյական կողմն այն է, որ գիտնականները չեն կարողանում վերահսկել կենդանու մարմնում մարդու բջիջների աճը։ Եթե կենդանիների ուղեղում մարդու բջիջներ լինեն՝ արդյո՞ք այդ արարածն առավել մարդկային կդառնա։

Այժմ թույլատրվում է կատարել միայն վերոնշյալ տեսակի փորձը։ Բժիշկներն ասում են, որ նրանք կփորձեն վերահսկել փոխպատվաստումն այնպիսի եղանակով, որ ուղեղում չհայտնվի 30%-ից ավելի մարդկային բջիջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել