Կիլիկիայի կործանման հիմնական պատճառը պետության քաղաքական մտքի բացակայությունն էր, որի հետևանքով իշխանական վերնախավը փորձում էր ստանալ «Եվրոպայի» օգնությունը ինքնակազմակերպվելու փոխարեն։
Առաջին հանրապետության կործանման հիմնական պատճառը նույնպես պետության քաղաքական մտքի բացակայությունն էր, որի հետևանքով պետության պատասխանատուները հերթական անգամ փորձում էին ստանալ «Եվրոպայի» օգնությունը ինքնակազմակերպվելու փոխարեն։
Վերջին քսանութ տարվա բոլոր կառավարությունները կրկնում են նույն սխալները՝ դեպի Եվրոպա, և արդյունքն ակնհայտ է՝ արդյունաբերության իսպառ կորուստ, աղքատություն, արտագաղթ և պաշտպանական համակարգի խոցելիություն։
Իսկ ի՞նչ է Եվրոպան։ Արդեն իսկ այնքան անպաշտպան, որ անկարող է ապահովել իր անվտանգությունը՝ ապավինելով օտարերկրյա պետության ռազմական ներկայությանն իր տարածքում։
Ավելին, քան անհեթեթություն է պարզամտորեն ապավինել մի կառույցի աջակցությանը, որն, ըստ էության, երկրի բոլոր ժամանակների ձախողումների բացահայտ կազմակերպիչն է։