Երբ մարդիկ երկար ժամանակ ապրում կամ աշխատում են միասին, նրանք հաճախ դառնում են նման: Դա տեղի է ունենում, որովհետև նրանք մշտապես պատճենում են միմյանց դեմքի արտահայտությունները: Ժամանակի ընթացքում դեմքի մկանները հիշեցնում են սովորական արտահայտություն: Անգամ նրանք, ովքեր ֆիզիկապես նման չեն միմյանց, լուսանկարներում շատ նման են երևում, քանի որ ժպտում են կատարելապես միանման:
2000թ. հոգեբան Ջոն Գոտտմանը Վաշինգտոնի համալսարանից Սիետլում և նրա կոլեգաները բացահայտեցին, որ ամուսնությունը հաստատապես կկազմալուծվի, եթե կողակիցներից մեկը ոչ միայն չպատճենի երջանկության արտահայտությունը մյուսի դեմքից, այլ նաև պատասխանի նրան նյարդայնության և բարկության արտահայտությամբ: Նման դրսևորումները ազդեցություն են ունենում ժպտացող կողակցի հանդեպ, անգամ եթե նա դա չի գիտակցում:
Դեվիդ և Վիկտորիա Բեքհեմները նման չեն միմյանց, բայց այնքան ժամանակ, քանի դեռ չեն ժպտացել:
Աղբյուր` Пиз А., Пиз Б. Новый язык телодвижений. Расширенная версия. 2006
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=558808980828967&set=a.491276560915543.107781.429345640441969&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել