Ասել, թե չինացի դերասանուհի Չինգմի Յաուն անցած տարիներին հանրաճանաչ է եղել, նշանակում է՝ գրեթե բան չասել: Սկսած 80-ական թվականներից՝ աղջիկը պահպանել է երկրի ամենասեքսուալ դերասանուհու կոչումը, և դա հիմքեր ուներ: Նա կարևոր դերեր է խաղացել այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Քաղաքային որսորդը» և «Լեգենդ Կարմիր վիշապի մասին»: Այդ մասին գրում է Daily Mail-ը:

Նրա դեմքը գեղեցկությամբ փայլում էր Չինաստանի յուրաքանչյուր երկրոդ գովազդային վահանակին, իսկ 1999 թվականին Չինգմին ամուսնացել է և թողել կարիերան՝ ամբողջ ժամանակը նվիրելով իր ընտանիքին: Բայց վերջերս՝ 20 տարի անց, նա գտել է ինչպես հիշեցնել իր մասին: Ընդ որում՝ Չինգմին անձամբ դրա համար ոչինչ չի արել: 2017 թվականին դերասանուհուն լուսանկարել են իր 18-ամյա դուստր Շամ Յուետի հետ, և այդ լուսանկարը հայտնվել է միայն այժմ: Այն վայրկենապես տարածվել է Weibo «չինական թվիթերով», իսկ հետո՝ նաև համաշխարհային սոցցանցերով: Լոկ անձնվեր երկրպագուներն են կարողացել հասկանալ, թե լուսանկարում որն է 49-ամյա մայրը և որը՝ պատանի դուստրը, հաղորդել է Life-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել