Tert.am Life-ը գրում է.

Երիտասարդ մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանն այժմ էկրանային դադարի փուլում է: Թե ինչ նախագծում կներկայանա հաջորդիվ, առայժմ նրա համար էլ պարզ չէ: Աշխատանքային դադարի էտապն Անելյայի համար հարաբերական է: Դերասանուհին հայտնեց, որ աշխատել սկսել է վաղ տարիքից, հիմա էլ իր առօրյան հագեցած է կազմակերպում, զբաղվում է նաև զարդերի բիզնեսով:

Չնայած ապահոված ընտանիք ունենալուն՝ Անելյան 15 տարեկանից սկսել է աշխատել որպես մատուցողուհի: Երիտասարդ դերասանուհին Tert.am Life-ին պատմել է անցած ճանապարհի, վաղ տարիքից ինքնուրույն դառնալու և ծնողների առաջ ունեցած պատասխանատվության մասին:

15 տարեկանից աշխատել եմ

Շատերին գուցե զարմանալի թվա, որ ապահոված ընտանիքում ապրող Անելյան մինչև վերջերս աշխատում էր նաև որպես մատուցողուհի: Մոդելն այս աշխատանքով սկսել է զբաղվել դեռևս 15 տարեկանից: Անելյան շեշտեց, որ աշխատել սկսել է ոչ թե ֆինանսական խնդրից, այլ կայանալու ցանկությունից ելնելով:

«Ես աշխատելու ցանկություն ունեի, որի մասին հայտնեցի ծնողներիս: Նրանք շատ զարմացան, քանի որ ֆինանսական խնդիր չունեի, սակայն ես ուզում էի հասունություն, որին կարող էի հասնել աշխատանքով: Որոշեցինք, որ կաշխատեմ մեր ընտանիքի մտերիմ ընկերներից մեկի գինետանը՝ որպես մատուցողուհի: 2 տարի աշխատելուց հետո դուրս եկա այնտեղից, քանի որ պետք է պատրաստվեի ԵՊՀ ընդունելության քննություններին»,- ասաց նա ու հավելեց, որ համալսարան ընդունվելուց հետո հասկացել է, որ չնայած «Էլենի օրագրում» նկարահանումներին, ունենում է ազատ ժամանակ: Այդ պատճառով էլ որոշել է վերադառնալ մատուցողուհու աշխատանքին: «Ես չեմ սիրում ժամանակս վատնել: Այդ փուլում սկսեցի աշխատել մեքսիկական ռեստորանում: Մոտ 6 ամիս էլ այնտեղ աշխատեցի որպես մատուցողուհի»,- ավելացրեց նա:

Հիմա Անելյան հրաժարվել է մատուցողուհու աշխատանքից: Ասում է՝ դա իր համար հոբբի էր, մարդկանց հետ շփվելու հնարավորություն, բացի այդ, ժամային գրաֆիկն էր իրեն հարմար:

«Ես միշտ եմ զբաղված եղել: 15 տարեկանում էլ իմ գրաֆիկը թեթև չէր, որովհետև առավոտյան 7-ին արթնանում էի, գնում դպրոց, այնուհետև 2 պարապմունք ունեի, որոնցից հետո երեկոյան գնում էի աշխատանքի, շատ ուշ վերադառնում տուն ու շատ քիչ քնում: Այնպես չէր, որ դա ինձ շատ հարմար էր, պարզապես, ես շատ էի ուզում այդպես անել»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել