Չորեքշաբթի օրը՝ հուլիսի 31-ին Walt Disney ընկերությունը հայտարարեց, որ իր ևս մեկ ֆիլմը վարձույթում միլիարդ դոլար է հավաքել․ սա արդեն 4-րդ դիսնեյյան կինոնկարն է, որ հաջողվել է նկարահանել 2019թ․։ Մինչ այդ «միլիարդատեր-ֆիլմերի» էլիտար ակումբին էին պատկանում «Կապիտան Մարվել», «Վրիժաառուներ» և «Ալադին» ֆիլմերը։

CNN-ը հայտնում է, որ 2019-ը Walt Disney-ի համար աննկարագրելի հաջողությունների տարի եղավ։ Ընկերությունը գերազանցեց սեփական ռեկորդը, որ սահմանել է 2016թ․։ Այն ժամանակ դիսնեյյան ֆիլմերը հավաքել էին 6 միլիարդ 610 միլիոն դոլար, իսկ հիմա հուլիսի վերջի օրն է, և դեռ առջևում 4 ամիս կա, իսկ Դիսնեյը ընդհանուր հաշվով աշխատել է 7 միլիարդ 670 միլիոն դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել