Shantnews.am-ը գրում է.

Հյուսիսային Կորեայում հրթիռային անսպասելի փորձարկումից հետո Հարավային Կորեայի իշխանություններն արտակարգ խորհրդակցություն են հրավիրել՝ հարցը քննարկելու համար։ Հարավային Կորեայի նախագահի՝ պետական անվտանգության հարցերով քարտուղարը հայտնել է, որ իրենց և Միացյալ Նահանգների հետախուզական մարմինները ներկայում ուսումնասիրում են հրթիռային արձակման մանրամասները։

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հրթիռներ է փորձարկել: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի ռազմական գերատեսչությունը: Հաղորդվում է, որ Փհենյանը կարճ հեռահարության 2 հրթիռ է արձակել:

Նախորդ շաբաթվա հրթիռային փորձարկումն առաջինն էր Հյուսիսային Կորեայի ղեկավարի և ԱՄՆ նախագահի վերջին հանդիպումից հետո: Այդ փորձարկման նպատակն էր նախազգուշացնել Սեուլին Վաշինգտոնի հետ օգոստոսին նախատեսվող զորավարժությունների հետ կապված: ԱՄՆ- Հարավային Կորեա ամենամյա համատեղ զորավարժությունները Հյուսիսային Կորեան դիտարկում է որպես պատերազմի նախապատրաստություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել