Կոտլետներն ու կարտոֆիլի խյուսը ձեզ արդեն հոգնեցրել են ու ինչ-որ նոր ու հետաքրքիր բա՞ն եք փնտրում։ Ուրեմն՝ այսօրվա բաղադրատոմսը հենց ձեզ համար է։ Վերցրեք այս բաղադրիչները և համեղագույն ուտեստ պատրաստեք ողջ ընտանիքի համար։

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 2 կգ կարտոֆիլ
  • 800 գ տավարի միս
  • 1 գլուխ սոխ
  • 2 ճ/գ թթվասեր
  • 50 գ կարագ
  • Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
  • Արևածաղկի ձեթ

Պատրաստման եղանակը

Լավ լվացեք և մանր կտրատեք տավարի միսը։ Սոխը մանր կտրատեք։ Միսն ու սոխը խառնեք իրար, ավելացրեք համեմունքները։

Կարտոֆիլը խաշեք և խյուսի վերածեք։ Ավելացրեք կարագը։

Միսն ու սոխը թավայի մեջ միասին շոգեխաշեք։

Հիմա կլոր ձևաման վերցրեք և յուղաթուղթ փռեք տակը։

Ձևամանի մեջ լցրեք կարտոֆիլի խյուսի կեսը և հարթեցրեք։

Վրայից լցրեք մսային խառնուրդը և մնացած կարտոֆիլը՝ մսի վրայից։ Երկու ճաշի գդալ թթվասեր քսեք և թխեք 180 աստիճան տաքացված ջեռոցում, մինչև վրայի շերտը ոսկեգույն կդառնա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել