Կարտոֆիլով և մսով կատարյալ ուտեստ՝ ողջ ընտանիքին կերակրելու համար


19:45 , 30 հուլիս, 2019

Կոտլետներն ու կարտոֆիլի խյուսը ձեզ արդեն հոգնեցրել են ու ինչ-որ նոր ու հետաքրքիր բա՞ն եք փնտրում։ Ուրեմն՝ այսօրվա բաղադրատոմսը հենց ձեզ համար է։ Վերցրեք այս բաղադրիչները և համեղագույն ուտեստ պատրաստեք ողջ ընտանիքի համար։

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

Պատրաստման եղանակը

Լավ լվացեք և մանր կտրատեք տավարի միսը։ Սոխը մանր կտրատեք։ Միսն ու սոխը խառնեք իրար, ավելացրեք համեմունքները։

Կարտոֆիլը խաշեք և խյուսի վերածեք։ Ավելացրեք կարագը։

Միսն ու սոխը թավայի մեջ միասին շոգեխաշեք։

Հիմա կլոր ձևաման վերցրեք և յուղաթուղթ փռեք տակը։

Ձևամանի մեջ լցրեք կարտոֆիլի խյուսի կեսը և հարթեցրեք։

Վրայից լցրեք մսային խառնուրդը և մնացած կարտոֆիլը՝ մսի վրայից։ Երկու ճաշի գդալ թթվասեր քսեք և թխեք 180 աստիճան տաքացված ջեռոցում, մինչև վրայի շերտը ոսկեգույն կդառնա։