Armdaily.am-ը գրում է.
Դատավոր Դավիթ Գրիգորյանը մինչև հիմա դեռ չի ստացել իր լիազորությունները կասեցնելու մասին ԲԴԽ որոշման ծանուցումը։
«Տեղյակ եմ, որ 50 փաստաբան պատրաստակամություն է հայտնել շահերս ներկայացնելու։ Երբ պահը հասունանա, նոր այս ամենին գնահատական կտամ»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանը։
Ընդհանուր առմամբ, Գրիգորյանը դրական է վերաբերում փաստաբանների այս նախաձեռնությանը՝ նշելով, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ու դիրքորոշումը, որը սուբյեկտիվ է։
«Չեմ կարող որևէ բան ասել կամ ինչ –որ մեկի կարծիքի դեմ բռնանամ»,-հավելեց նա։
Ինչ վերաբերում է իր գործընկերների լռությանը, Գրիգորյանը նշեց, որ ամեն մեկն իր կարծիքն ունի։
Դիտարկմանը, թե արդյոք դատավորները զգուշավորություն են դրսևորում և մասնավոր զրույցներում են աջակցություն ցուցաբերում, դատավորը նշեց, որ նման բան չի եղել։
Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն օրերս կասեցրել է դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները։
Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ արդեն շուրջ 50 փաստաբան պատրաստակամություն է հայտնել ստանձնելու դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը։