Երգիչ Գուրգեն Դաբաղյանը դեռ անցած տարի նշանադրվել էր, չնայած անձնական կյանքի մասին չէր խոսում, իսկ սիրելիին ցույց չէր տալիս:

Երգիչն ամուսնանում է և այս առիթով հրապարակել է սիրելիի լուսանկարներն ու գրել. «Սիրելի հայրենակիցներ, դեռ մանուկ հասակից իմ կյանքն անցել է ձեր աչքի առաջ, իմացել եք իմ անձնականի և ստեղծագործական կյանքի հետ կապված ամեն բան, ինչի համար ուրախ եմ և ինձ համարում եմ բախտավոր մարդ: Հիմա ժամանակն է ձեզ ներկայացնելու այն մեծ փոփոխությունը, որը տեղի է ունեցել իմ կյանքում: Ես գտել եմ նրան, սիրում եմ անսահման, և իմ կյանքի մնացած տարիները մենք կապրենք միասին: Վաղը տեղի կունենա իմ կյանքի ամենակարևոր և ամենահիշարժան օրերից մեկը: Սիրում եմ քեզ, իմ Իննա»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել