Operativ.am-ը գրում է․

Չորս թուրք շինարարները, որոնց առեւանգել էին գիշերային ակումբից Նիգերիայի Քվարա նահանգում, ազատ են արձակվել, հաղորդում է BBC News-ը՝ վկայակոչելով երկրի ոստիկանությանը։

Առեւանգողները պահանջել էին 1 մլն դոլարի չափով փրկագին, սակայն ոստիկանությունը հայտնել է, որ թուրքերին ազատ են արձակել առանց առաջադրված պայմանները կատարելու։

Նիգերիայում փրկագնի դիմաց առեւանգման դեպքերը բավականին տարածված են, եւ առեւանգողների թիրախում սովորաբար հայտնվում են օտարերկրյա քաղաքացիները կամ բարձրաստիճան նիգերացիները։

Նշենք, որ երկու շաբաթ առաջ ծովահենները հարձակվել էին Նիգերիայի ափերի մոտ գտնվող նավի վրա՝ առեւանգելով 10 նավաստու։ Նրանց ճակատագիրը դեռեւս հայտնի չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել