Politik.am-ը գրում է.

Հայաստանում քաղաքական պրոցեսները վաղուց են իրենց սահմաններից դուրս եկել։ Մեկ տարուց ավել է` ինչ քաղաքական դաշտում գերակշռում է սուտն ու սպառնալիքը։ Այս շաբաթ քաղաքական դաշտում մեղադրանքների պակաս չզգացվեց։ Լևոն  Տեր-Պետրոսյանի թիմակից, ներկայումս Սամվել Բաբայանին աջակցող գեներալ Գագիկ Մելքոնյանը սպառնալից հայտարարությամբ է հանդես եկել։ Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նա հայտարարել է, որ եթե Արցախում չեն ուզում արյունահեղություն, ապա գործող նախագահ Բակո Սահակյանը պետք է հրաժարական տա։

Գագիկ Մելքոնայնի հայտարարություններին պետք է լուրջ վերաբերվել։ Ի վերջո պետք է հիշել, թե իր աջակցած թիմն ինչպես 2008 թվականին ժողովրդին տարավ արյունահեղության։ Մելքոնյանի նման վայ գեներալները սովոր են քաղաքական պրոցեսները վերածել արյունալի իրադարձությունների։ 

Հիմա փաստորեն նրանք հասկացել են, որ արյունահեղությամբ կարող են շանտաժի ենթարկել Արցախի իշխանություններին, ուստի գործի են անցել։ Բայց Մելքոնյանն Արցախում արյունահեղության մասին խոսելով չի սպառնումն միայն արցախցիներին՝ նա ամբողջ Հայաստանին ու հայ ժողովրդին է սպառնում։ Չպետք է մոռանալ, որ Արցախում անկայնությունը աղետաբեր է լինելու ամբողջ Հայաստանի համար։ Ըստ էության, Մելքոնայնը սպառնում է նաև Հայաստանի իշխանություններին։

Իհարկե Մելքոնյանն Արցախում խոստացած հնարավոր արյունահեղության դեպքում կփորձի «ջրից չոր դուրս գալ», ինչպես դա արեց 2008 թվականին, երբ սահմանադրական կարգի տապալման փորձը ձախողվեց, նա, «առողջական խնդիրներից ելնելով», գնաց արձակուրդ մինչև կանցնի վտանգը։ Հիմա էլ Մելքոնյանն ու նրա նմանները կարող են հասարակությանը տանել արյունահեղության, քաոսի վերածել երկիրը և այդ ամենին հետևել հիվանդասենյակի հեռուստացույցի էկրաններից, որպես հեռուստադիտող։

Գագիկ Մելքոնայնի սպառնալիքը միակը չէ, որն այս շաբաթ հնչեց հայ ժողովրդի հասցեին։ Այս անգամ հայ ժողովրդին սպառնալից ուղերձով է դիմել միասեռական կամ ինչպես պատգամավոր Գևորգ Պետրոսյանն է սիրում նշել «գոմիկ» Էրիկը։ Միասեռականը խոսել է Ստամբուլյան կոնվենցիայի մասին և ասել․«Մի ամսից սաղ հայերը կչոքեն գեյերի առջև»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել