Կարող ա Մարության Հայկը լավ մարդ ա, լավ հայր ա, լավ ընկեր, բայց որ քաղաքի կառավարման նրա անփորձությունը մեր սաղի ջանից ա դուրս գալիս, էդ փաստ ա։

Այ Հայկո ջան, էդ, որ ձմեռը 71 միլիոնանոց տոնածառ էիր տեղադրում, էդ ժամանակ չգիտեի՞ր, որ ամառ ա գալու, զիբիլ ա լինելու, իսկ «Սանիթեքը» դեռ ձմեռվանից գռդոն էր անում ու լավ չէր աշխատում, ու կարայիր, չէ՞, հենց ձմեռվանից պատվիրեիր էդ նույն աղբատար մեքենաները, որ հիմա փաստի առաջ չկագնեինք սաղ քաղաքով, Երևանը չդառնար Դելիի հետնախորշ:

Ասում են․ «Դե համբերեք, հեսա օգոստոսին հասնում են»: Էլի օգոստոսին թող հասնեն, բայց էն կարևորը պահը, որ պետք ա օգտագործվեր ամառվա շոգին էդ զիբիլը փողոցներում չթողնելու համար, անփորձության պատճառով բաց ա թողնվել: 

Այսինքն՝ սուտ էր էն ամենը, ինչ ասվում էր քարոզչության ժամանակ, որ Դուք տիրապետում եք քաղաքի խնդիրներին, որ պատրաստ եք դրանք լուծել․․․ Տեսանք՝ ոնց եք լուծում:

Իսկ իրականում հենց տոնածառի չարդարացված ծախսից հետո արդեն պետք է պարզ լիներ, որ մեզ հեշտ օրեր չեն սպասվում: 

Հ․Գ․ Էն կարմիր գծերի փողով գոնե ստացվո՞ւմ ա մանկապարտեզ պահել․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել