Ֆաթումատա Կուրումա Կոնդեն ֆիզիկայի ընդունելության քննության ժամանակ ցավեր է զգացել և հասկացել, որ ծննդաբերում է։ Հիվանդանոց տեղափոխվելուց 10 րոպե անց աղջիկը որդի է ունեցել, իսկ ահա 30 րոպե հետո՝ վերադարձել քննական սենյակ ու ավարտել քննությունը։

Երիտասարդ մայրիկը պատմել է, որ ընտանիքի անդամներից թաքցրել է ծննդաբերության մոտավոր օրը, քանի որ վախենում էր, որ իրեն թույլ չեն տա մասնակցել քննությանը։

«Ես խիզախություն հավաքեցի և քննասենյակ մտա՝ ոչինչ չասելով ամուսնուս ու կրթության նախարարության ներկայացուցչին։ Ես վախենում էի, որ նրանք ինձ կխնդրեն տանը մնալ կամ գնալ բժշկի մոտ», - պատմել է աղջիկը։

Ըստ Ֆաթումատայի՝ նա կլոր տարի պատրաստվել է բակալավրիատ ընդունվելուն, այդ իսկ պատճառով չէր կարող չմասնակցել քննությանը։

«Ես պարզապես չէի կարող պատկերացնել, որ քննություններից մեկը բաց կթողնեմ. չէ՞ որ այդքան տանջվել էի», - ընդգծել է նորաթուխ մայրիկը։

Mohamed Diakite քննական կենտրոնի ղեկավարը հավաստել է այս պատմության ճշմարտացիությունը, որը տարածվել էր տեղական ԶԼՄ-ների կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել