Armenpress.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը դիտավորյալ Է բախման գնում Եվրամիության եւ Իռլանիդայի հետ Brexit-ի շուրջը, այդ մոտեցումը բնավ չի օգնում գործին: Հուլիսի 26-ին Բելֆաստում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Իռլանդիայի փոխվարչապետ եւ արտգործնախարար Սայմոն Քոուվենին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իռլանդիայի դիվանագիտության ղեկավարը մեկնաբանել Է հուլիսի 25-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Ջոնսոնի ելույթը, որտեղ նա հերթական անգամ հայտարարել Է Brexit-ի շուրջը համաձայնագրի տեքստից «բրեքստոպ» մեխանիզմը հանելու մտադրության մասին, որը երաշխավորում Է թափանցիկ սահմանի պահպանումն Իռլադիայի հյուսիսի եւ հարավի միջեւ: Քոուվենին նշել Է, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի մոտեցումը «բնավ չի օգնում գործին եւ չի կարող հանգեցնել համաձայնության»:

«Այնպիսի տպավորություն Է, թե նա դիտավորյալ Է բախման գնում Եվրամիության եւ Իռլանդիայի հետ Brexit-ի շուրջը բանակցային գործընթացում»,- ասել Է Իռլանդիայի փոխվարչապետը: «Կարծում եմ՝ նա ի վճակի Է պարզաբանելու պատճառը, ինչի համար դա անում Է»,- շարունակել Է Քոուվենին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել