168.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 25-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ կայացած հեռախոսազրույցում նրան հրավիրել է առաջիկա շաբաթներին այցելել Ֆրանսիա եւ քննարկել Brexit-ի շուրջն իրադրությունը:

Այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի ներկայացուցչին:

Գործակալության տեղեկատվության համաձայն՝ Ֆրանսիայի ղեկավարը Ջոնսոնի հետ ապագա բանակցությունների ժամանակ «մտադիր է հասնել Եվրամիության շահերի բավարարման» ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմաններ սահմանելիս:
Ջոնսոնը Մեծ Բրիտանիաի վարչապետի պաշտոնում հուլիսի 23-ին իր առաջին ճառում խոստացել է, որ իր երկիրն ամեն դեպքում հոկտեմբերի 31-ին դուրս կգա ԵՄ-ից:

Չնայած այն բանին, որ Բրյուսելը բազմիցս հայտարարել է, որ չի վերանայի Brexit-ի պայմանների շուրջը համաձայնագիրը, որը ձեռք է բերվել Թերեզա Մեյի կառավարության կողմից, Մեծ Բրիտանիայի կառավարության նոր ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկրի համար լավագույն գործարքի կհասնի: Նրա խոսքով՝ Եվրոպայի ղեկավարների բանակցությունների ընթացքում ինքը կպնդի հասնելու այնպիսի համաձայնագրի, որն ավելի լավ կարտացոլի Մեծ Բրիտանիայի շահերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել