Գիտնականները նշել են կիտրոնի օգտակար հատկությունները լյարդի համար։ Այս օրգանի լիարժեք աշխատանքի վրա մեծ ազդեցություն է ունենում ոչ միայն այս պտղի օգտագործումը, այլ նաև նրա հյութը։
Եթե ուշադրության դարձնեք ժողովրդական բժշկությանը, ապա կտեսնեք, որ կիտրոնը տարբեր հիվանդություններից ազատվելու հիմնական միջոցներից մեկն է համարվում։ Այս պտղից հաճախ պատրաստում են տարբեր բուժիչ միջոցներ, որոնք վերացնում են մարսողական համակարգի խնդիրները և բարձրացնում իմունիտետը։
Կիտրոնը մեծ թվով հանքանյութեր և վիտամիններ է պարունակում։ Կիտրոնի օգտագործումից հետո ավելանում է տարբեր վարակների նկատմամբ դիմադրողականությունը։ Շնորհիվ այս մրգի՝ օրգանիզմից դուրս են գալիս խոլեստերինը և թույները, լյարդում զգալիորեն արագանում է նյութափոխանակության գործընթացը։
Ինչ վերաբերում է կիտրոնի հյութին, ապա նրա օգտագործումը ստիպում է արտադրել ֆերմենտներ, որոնք ճեղքում են բարդ սպիտակուցները։ Այն նաև ջրիկացնում է լյարդի կողմից զտվող արյունը։ Եթե օրգանի աշխատանքը խախտվում է, ապա առաջանում է թրոմբոզ։
Բժիշկները խորհուրդ են տալիս, որքան հնարավոր է, շատ կիտրոն օգտագործել։ Այն պետք է ավելացնել ոչ միայն թեյի մեջ, այն նաև օգտագործել որպես ձկան և մսի համեմունք։ Մրգի հյութը կարելի է օգտագործել տարբեր թխվածքներ պատրաստելիս։ Առավոտյան կիտրոնը կարելի է ավելացնել մեկ բաժակ ջրի մեջ, ինչի արդյունքում կավելանա ճարպային բջիջների քայքայումը, իսկ մարդը կդառնա ավելի առույգ։