Մոքսի և Մայլի տաքսաները բակում գրոհում են թունավոր օձին, որը փորձում է բարձրանալ երեխայի ննջարան։ Ոչ թե կյանքի, այլ մահու պայքարը նկարահանել են բակում տեղադրված տեսախցիկները։

Ֆիլիպինների Կիդապավան քաղաքի սեփական տներից մեկի բակում երկու շների և օձի պայքարը մոտ երկու րոպե է տևել։ Երկու տաքսաներ հերթով գրոհել են աշխարհում ամենաթունավոր օձերից մեկի՝ կոբրայի վրա՝ թույլ չտալով նրան բարձրանալ սենյակ, որտեղ քնած էր փոքրիկ աղջիկը։

Շներն այնքան են տանջել օձին, մինչև նա սատկել է։ Սակայն շներից մեկը նույնպես մահացու թունավորվել է օձի խայթոցից։ Մյուս շունը ողջ է մնացել, բայց կուրացել է. օձի թույնը նրա աչքի մեջ էր ընկել։

Պարզվել է, որ երեխան տանը եղել է դայակի հետ։ Նա վազել է շների հաչոցի վրա և պատուհանից հետևել է մարտի վերջին հատվածին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել