Shantnews.am-ը գրում է.

Վրաստանի կառավարությունը Ռուսաստանից տարանցիկ չվերթները կսուբսիդավորի մինչև 600 հազար եվրոյի չափով:

Պատգամավոր Դմիտրի Ցքիտիշվիլիի մեկնաբանությամբ՝ կառավարության այդ որոշումն ուղղված է Վրաստանի քաղաքացիների աջակցությանը:

«Դա արվում է ոչ թե Ռուսաստանի, այլ Վրաստանի  քաղաքացիների համար: Պետությունը պարտավոր է ապահովագրել Վրաստանում ապրող և աշխատող մարդկանց համար առկա ռիսկերը», -ասել է պատգամավորը:

Խոսքը վերաբերում է Ռուսաստանից, Երևանով տարանցմամբ, Թբիլիսիի և Բաթումիի ուղղությամբ իրականացվող չվերթներին:

Համապատասխան պայմանագիրը կնքելու է «Վրաստանի օդանավակայանների միությունը»: Խոսքը վերաբերում է յուրաքանչյուր ուղևորի համար 90 եվրոյից ոչ ավել փոխհատուցմանը:

Որոշման մեջ չի հստակեցվում, թե որ ավիաընկերության հետ է նախատեսվում պայմանագիր ստորագրել, սակայն այս պահի դրությամբ, Ռուսաստանից Երևանով տարանցիկ չվերթներն իրականացնում է միայն «Ջորջիան Էյրվեյզը»՝ Հայաստանում գործընկեր ավիաընկերության աջակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել