Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն այսօր նշում է ծննդյան 33-ամյակը: Այս առիթով Լուսինեն գրառում է արել իր ինստագրամի էջում. «Միշտ շատ եմ սիրել և սպասել ծննդյանս օրվան: Այս տարի կրկնակի հույզերով էի սպասում: Տարիքի հետ սկսում ես հասկանալ և գնահատել ցանկացած օրը յուրովի և մտերիմ մարդկանցով շրջապատված ամեն ակնթարթ ավելի խորը ընկալում և վայելում: Դե ինչ, բարով ես եկել 33, ես քեզ սպասել եմ շատ սիրով և վստահ եմ՝ լավագույններիցս ես լինելու»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել