Yerkir.am-ը գրում է.

Ավարտվել է Ռուսաստանից Թուրքիա Ս-400 զենիթահրթիռային համակարգերի առաջին խմբաքանակի մատակարարումը: Թուրքիայի ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն` առաջին խմբաքանակի մատակարարման համար Թուրքիա է ժամանել 30 ինքնաթիռ. հաղորդում է cumhuriyet.com.tr կայքը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիային Ֆ-35-ների կործանիչների ծրագրից դուրս մղումը միակողմանի և անարդար որոշում է և ՆԱՏՕ-ի վրա բացասական ազդեցություն կունենա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել