51-ամյա Քիթ Ուրբանն իր և կնոջ՝ 52-ամյա Նիկոլ Քիդմանի հարաբերությունների մասին անկեղծ երգ է թողարկել։ Կատարողի խոսքերով՝ նրանք շատ ակտիվ սեռական կյանք են վարում։
Երգիչը կնոջը վատ դրության մեջ է դրել Gemini երգի անկեղծ տեքստով, որում ասվում է․ «Նա անկողնում մոլագար է»։
Օրերս, երբ Քիդմանը ներկա է գտնվել ավստրալական շոուներից մեկին, ստիպված է եղել պատասխանել սեքսուալ կյանքի մասին հարցերին։
Քայլ Սենդիլենդսը Քիդմանին խնդրել է մեկնաբանել ամուսնու երգը, որում ասվում է, թե ինչպիսին է նա անկողնում։
«Ես չեմ քննադատում նրա արվեստը, սակայն դա փոքր-ինչ ամաչեցնում է»,- պատասխանել է Քիդմանը՝ հավելելով, որ դեմ չէ լինել ամուսնու մուսան։ Ինչ վերաբերում է Gemini երգի առաջին տողին, որտեղ ասվում է, որ անկողնում Նիկոլը մոլագար է, Քիդմանը մեկնաբանել է․ «Դա ավելի լավ է, քան նա ասի․ «Աստված իմ, այնքան ձանձրալի է։ Նիկոլ, ուժ գործադրի»։
Նիկոլ Քիդմանը և երաժիշտը ամուսնացած են 2006թ․-ից։ նրանք երկու դուստր ունեն։