Ամեն մի սիրող մայր ցանկանում է, որ ամռանն իր երեխաները հանգստանան և ամրանան, և չի պատկերացնում, թե ինչպես կարելի է արձակուրդ գնալ առանց նրանց։ Բայց իրականում, եթե հանգստի կարիք ունի ինչ-որ մեկը, դա առաջին հերթին հենց մայրն է։
Հոգեբանները բացատրել են, թե ինչու մայրերը պետք է հանգստանան առանց երեխաների։ Եկեք միասին ծանոթանանք այդ տեսակետին։
1. Դուք ձեզ պաշտպանում եք սպառվելուց
Մայր լինելն աշխատանք է ամբողջ օրով, և չնայած մայրերի մեծամասնությունը գտնում է, որ իրենց երջանիկ և առողջ երեխաներն արդեն բավարար պարգև են, միևնույն է, դա հոգնեցնում է։ Ամեն դեպքում, աշխարհում չկա ուրիշ որևէ աշխատանք, որը ձեզանից օրական 365 օր պահանջի առանց ընդմիջման։
Տասը ծնողներից մեկը շաբաթական մեկ անգամ թեկուզ ուժերի անկում է ունենում, ինչն ազդում է նրա էներգետիկ մակարդակի, պոզիտիվ մտածողության և նույնիսկ երեխաների արդյունավետ դաստիարակության վրա։
Ձեր ֆիզիկական սպառումը կարող է հանգեցնել հետագայում այլ խնդիրների՝ քրոնիկ սթրեսի, ընկճախտի, անհանգստության և նույնիսկ հիվանդությունների։
2. Դա կամրապնդի ձեր ընտանիքը
Շատ մայրեր վախենում են ընտանիքներին մենակ թողնել՝ մտածելով, որ նրանք պարզապես չեն կարողանա գոյատևել առանց իրենց։ Բայց պարզվում է, որ ձեր ընտանիքն իրականում կարող է միայն շահել ձեր բացակայությունից։ Ընտանիքում մի փոքր փոփոխությունը, քանի դեռ դուք չկաք, կարող է օգտակար լինել ձեր երեխաների համար։ Նրանք կսկսեն օգնել միմյանց և ավելի մտերմանալ, քանի որ դուք իրենց կողքին չեք, որպեսզի լուծեք իրենց փոքրիկ վեճերը։ Երբ երեխաները հոր հետ են մնում, դա նրանց օգնում է հասկանալ, թե ինչ ծավալի աշխատանք եք դուք կատարում ամեն օր։
3. Դուք վերագտնում եք ձեզ
Շատ մայրեր կորցնում են իրենց առօրյա հոգսերի հորձանուտում։ Երբ դուք միայնակ եք ճանապարհորդում, դուք ձեզ նորովի վերաբացում եք։ Վերջապես դուք մենակ եք ձեր մտքերի հետ, կարող եք անել այն, ինչ ձեզ դուր է գալիս և մտածեք ձեր կյանքի նպատակների մասին։
4. Դա օգտակար է ձեր երեխաների համար
Ոչ ոք չի ժխտում այն, որ ձեր երեխաները կկարոտեն ձեզ, երբ դուք հանգստի մեկնեք։ Սկսենք նրանից, որ, չնայած դրան, նրանք ավելի կհասունանան։ Դուք կզարմանաք, երբ վերադառնաք և հայտնաբերեք, որ նրանք ավելի խելացի են դարձել, հանգիստ և շատ ավելի հասուն։
5. Դա օգտակար է ձեզ համար
Միայնակ ճամփորդությունը ձեզ հնարավորություն կտա ավելի ընդլայնելու ձեր աշխարհայացքը որպես անհատ, ինչը ձեզ կյանքում էլ առաջ կտանի։ Դուք հնարավորություն կունենաք տեսնելու, մտածելու և նոր տպավորություններ վերապրելու։
6. Դուք կվերադառնաք նոր մարդ դարձած
Երբ վերջապես գա տուն վերադառնալու ժամանակը, դուք թարմ ուժերով արդեն պատրաստ կլինեք զբաղվել ձեր առօրյա հոգսերով։ Այն, ինչը մինչ այդ ձեզ նյարդայնացնում էր, հիմա ավելի հանգիստ կընկալվի։ Բացի այդ՝ դուք շատ կարոտած կլինեք ձեր երեխաներին և ուրախ կլինեք վերադառնալ տուն, իսկ առօրյա կենցաղային գործերն էլ արդեն այնչափ ձանձրալի չեն թվա։