Pastinfo.am-ը գրում է.

Ժամանակը ցույց կտա, թե ինչքան են սխալվում երրորդ սեռը քարոզողները։ Դա ազգին արհեստականորեն կոտրելու մի եղանակ է, բայց լիահույս եմ, որ մեր ժողովուրդը ցույց կտա իր խորիմաստ վերաբերմունքը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց հայոց ազգագրության թանգարանի փոխտնօրեն, ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը՝ անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիայի և երրորդ սեռի քարոզչությանը։

«Իհարկե ժամանակները փոխվում են, 21-րդ դարն է, նոր մոտեցումներ և ընկալումներ։ Սակայն կա ստանդարտ, միջուկային ընտանիք, որտեղ ծնողներն են ու երեխաները, որտեղ ծնողների նկատմամբ վերաբերմունք կա։ Սրանք կարևոր արժեքներ են», - ասաց ազգագրագետը։

Նրա խոսքով՝ առաջինը Քրիստոնեությունն ընդունած ժողովրդի համար զավեշտալի է մտածել, որ նման արժեքներ կարող են քարոզվել. «Մենք հազարամյակների բովով չենք անցել, որ հիմա երրորդ սեռի մասին մտածենք։ Այդ ալիքները կգան ու կանցնեն», - նշեց Սվետլանա Պողոսյանը։

Նա, սակայն, չբացառեց, որ այս քարոզչությունը կարող է անհետևանք չմնալ. «Ամեն դեպքում այն որոշակի ազդեցություն կթողնի, մասնավորապես, նրանց վրա, ովքեր դեռ հստակ կողմնորոշում չունեն և գուցե կայացած չեն»։ Հարցին արդյոք Ստամբուլյան կոնվենցիան կապ ունի մարդու իրավունքների հետ՝ ազգագրագետն ասաց, որ ամենևին այդ կարծիքին չէ. «Ես դա չեմ կապում մարդու իրավունքների հետ։ Մենք ունենք որոշակի ամրագրված արժեքներ, որոնք մեզ համար էական են»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել