Երգչուհի Սոնա Շահգելդյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, կոչվում է «Թե մի օր»: Անկհայտ է, որ Սոնան ցանկացել է ոճային տեսք ունենալ տեսահոլովակում։ Եթե դիտել եք, հաստատ ֆիքսած կլինեք երգչուհու՝ կոժից սև կոմբինեզոնը, որը կարծես 90-ականների վատ ոճ հիշեցնի և բնավ կապ չունի նրա կազմվածքի հետ, հակառակը՝ չափազանց էժան տեսք է տալիս անհասկանալի սև կեղծամ կրող երգչուհուն:
Կեղծամն էլ հո կեղծամ չէ։ Նենց տպավորություն է, ոնց որ մի հինգ անգամ գնացքի տակ ա ընկել, հետո նոր միայն՝ հայտնվել Սոնայի գլխին: Ինչ վերաբերում է երկրորդ կերպարին, առաջինը, ինչ մտքիս եկավ, «101 dalmatians» ֆիլմի Կռուելա Դևիլին էր նման։ Ուղղակի ուզում եմ հասկանամ՝ ինչ կապ ունեն այս երկու կերպարները Սոնայի հետ:
Բայց սա վերջը չէ, իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ մի քանի մարդ հավաքվել ա ու որոշել արագ կլիպ նկարել: Ինչի՞ եմ ասում արագ, որովհետև շատ դետալներ անգամ հաշվի չեն առել, ու վստահ եմ՝ չեն էլ մտածել, որ հեռուստադիտողը կնկատի Սոնայի ոչ խնամված մատները:
Այսքանից հետո, Սոնա ջան, դու արի մենակ երգի էլի, դու տեսահոլովակներ մի նկարահանի: