37-ամյա երգչուհի Բրիթնի Սփիրսը հազվադեպ է հայտնվում հանրության առջև վերականգնողական կլինիկայից դուրս գրվելուց հետո: Օրերս աստղը վերջապես որոշել է այցելել Քվենտին Տարանտինոյի նոր` «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերային՝ տեղեկացնում է woman.ru-ն:
Երգչուհին միջոցառմանը մասնակցել է իր զուգընկերոջ՝ 25-ամյա Սեմ Ասգարիի հետ, ով շատ ժամանակ է անցկացնում Բրիթնիի հետ, փորձելով աջակցել նրան բուժումից հետո:
Հիշեցնենք, որ ապրիլին Սփիրսը դիմել էր մասնագետների օգնությանը, որպեսզի կարողանա դուրս գալ ուժեղ սթրեսից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել