Tert.am Life-ը գրում է.

Երիտասարդ դերասանուհի Լիանա Հակոբյանն այսօր տոնում է 22-ամյակը։ Լիանայի խոսքով` տարեդարձի օրն իր համար ամենասպասված և ուրախ օրն է։ Դերասանուհին այս տարի ծրագրել է օրն անցկացնել ընկերական նեղ շրջապատում։ Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է տարեդարձը նշելու, ամենահիշարժան օրվա, նվերների և այս ընթացքում իր ձեռքբերումների մասին։

«Ինչպես շատերը, ես էլ սիրում եմ ուշադրություն, իսկ այսօր այն օրն է, երբ ուշադրության պակաս չես զգում․ բոլորը շնորհավորում են, լավ մաղթանքներ ասում: Անգամ, նրանք, ովքեր սովորական օրերին, գուցե, վատ մեկնաբանություններ թողնեին սոցցանցային էջերում, այսօր լավ բաներ են գրում։ Հատկապես հայտնի դառնալուց հետո տարեդարձիս ավելի շատ եմ սպասում»,- ասաց Լիանան։

Դերասանուհու խոսքով՝ սովորաբար առաջինն իրեն շնորհավորում են տան անդամները, սակայն այս տարի երկրպագուները բոլորից առաջ են անցել՝ սոցցանցային էջերում առաջինը շնորհավորելով իրեն․ «Շատ հետաքրքիր ստացվեց․ հոգնած եկա տուն, քնեցի: Մինչև այդ մայրիկիս զգուշացրել էի կեսգիշերին ինձ արթնացնի, որպեսզի Ինստագրամում լուսանկար տեղադրեմ։ Արթնացա լուսանկարը տեղադրելու համար և ընտանիքիս անդամները տորթով, մոմերով գեղեցիկ շնորհավորեցին ինձ։ Սոցցանցերում ևս շատ շնորհավորանքներ եմ ստացել և դեռ շարունակում եմ ստանալ»։

Այսօր Լիանան տխրելու առիթ էլ ունի: Ասում է՝ իր համար շատ կարևոր մարդ՝ դերասան Արմեն Բալաբանյանը («Ոսկե դպրոցի» Արամիկը), կողքին չէ, քանի որ ծառայում է Հայոց բանակում․ «Կցանկանայի, որ նա ևս այսօր կողքիս լիներ։ Չնայած մեզ հաճախ են սիրավեպ վերագրում, մենք անչափ մտերիմ ընկերներ ենք, և ես նրան ինձ համարում եմ եղբայր։ Իսկապես կուզեի, որ այսօր ինքն էլ օրն ինձ հետ անցկացներ»։

Լիանայի խոսքով՝ ինքն անչափ կարևորում է, թե իրեն ինչ են նվիրում։ Ըստ դերասանուհու՝ սիրում է, երբ նվերն ընտրում են իր նախասիրություններին համապատասխան․ «Չեմ խաբի, ես նվերին մեծ ուշադրություն եմ դարձնում։ Սիրում եմ ստանալ այնպիսի նվեր, որն ինձ իսկապես կուրախացնի։ Առհասարակ, նվերներ ստանալ շատ-շատ եմ սիրում։ Կան մարդիկ, որոնց համար նշանակություն չունի, թե ինչ են ստանում, ինձ համար ունի։ Այսօր արդեն հասցրել եմ ծաղիկներ ստանալ՝ թե՛ կեսգիշերին, թե՛ օրվա ընթացքում: Ինչ վերաբերում է մյուս նվերներին՝ օրն առջևում է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել