Հասարակություն-իշխանություն կապը, նախ­կինից տարբերվող վարքագիծն ու նոր դրսևո­րումները վերլուծելու ճանապարհը քաղաքա­գետ Գագիկ Համբարյանին ավելի վաղ ժամա­նակահատված տարավ, երբ Նիկոլ Փաշինյանը ոչ թե վարչապետ, այլ ընդդիմադիր գործիչ էր: «Երբ պարոն Փաշինյանն ընդդիմադիր քաղա­քական գործիչ էր, մշտապես քննադատության էր ենթարկում իշխանություններին հասարակու­թյունից կտրված լինելու համար: Քննադատում էր հատկապես Սերժ Սարգսյանին: Ասում էր, որ նախկին իշխանությունները բացարձակ չեն տի­րապետում իրավիճակին, չգիտեն, թե հասարա­կության տրամադրություններն ինչպիսին են: Քննադատում էր, որ շրջում էին բազմաթիվ թիկ­նապահներով ու ժողովրդի հանդեպ իրենց կո­պիտ պահում: Ժողովուրդն իր հերթին ուրախու­թյամբ էր ընդունում Ն. Փաշինյանի այդ ելույթնե­րը: Այսպես կոչված` թավշյա հեղափոխության ժամանակ հասարակության մի ստվար զանգ­ված կանգնեց Ն. Փաշինյանի կողքին հենց նրա համար, որ նաև վերոնշյալ խնդիրները չլինեն, որ դրանք արագ լուծում ստանան»,- «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը` շեշտելով, որ նախորդ իշխանություններն ապրում էին իրենց ստեղծած աշխարհում:

«Չէին պատկերացնում, թե հասարակության մեջ ի՞նչ տրամադրություններ կան իրենց նկատմամբ, թե հասարակությունն ինչպես է գնահատում իրենց կողմից իրականացվող կառավարումը: Այդուհանդերձ, եթե նախկին իշ­խանություններին հասարակությունից կտրվե­լու համար բավականին երկար ժամանակ «պահանջվեց», ապա ներկայիս իշխանություն­ներին դրա համար շատ ավելի քիչ ժամանակ էր պետք: Այն, ինչը տեղի ունեցավ ՀՀԿ-ի հետ տարիների ընթացքում, այս իշխանության պա­րագայում շատ ավելի արագ տեղի ունեցավ: Այդ համատեքստում կարող ենք արձանագրել հենց այն փաստը, որ պարոն Փաշինյանը շատ արագ մոռացավ իր խոստումները, և շատ արագ սկսեց կրկնօրինակել Սերժ Սարգսյանի վարքագիծը, ինչը գոնե Գյումրիում տեսանելի էր: Մարդիկ կհիշեն, երբ Սերժ Սարգսյանը Եռաբլուրում մի կնոջ ասել էր, որ «եկել ու իրենց տոնը փչացնում է»: Սերժ Սարգսյանն այդ խոսքի համար խիստ քննադատության են­թարկվեց: Պարոն Փաշինյանը գրեթե նույն բանն արեց Գյումրիում. արձագանքելով մի կնոջ հարցի` ասաց, որ դրա համար չեն հավաքվել: Խնդիրն այն է, որ իշխանությունը շատ արագ կտրվեց հասարակությունից:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել