Փորձագետներն անվանել են այն սննդամթերքները, որոնք առաջացնում են վաղաժամ ծերություն: Դրանց թվին են պատկանում շաքարավազը և վերամշակված մսամթերքը: Այս մասին գրում է Medikforum-ը:
Սննդաբանները նշել են, որ շաքարը դանդաղեցնում է կոլագենի սինթեզը, որը պատասխանատու է մաշկի առաձգականության համար:
Մարդու մարմնի վրա բացասաբար է ազդում նաև վերամշակված միսը: Այն ոչ միայն բորբոքում է առաջացնում, այլև բացասաբար է ազդում նյութափոխանակության վրա:
Ինչ վերաբերում է աղին, ապա դա օգտակար չէ, քանի որ այն պահպանում է մարմնի հեղուկը և առաջացնում է այտուցներ:
Սուրճը ոչ միայն ազդում է ատամների էմալի վրա, այլև ջրազրկում է օրգանիզմը, ինչը նպաստում է կնճիռների և միկրոճեղքվածքների առաջացմանը:
Մաշկի ծերացում առաջացնում է նաև ալկոհոլը, որը, ի թիվս այլ բաների, առաջացնում է նաև արյան անոթների այտուցվածություն։