Pastinfo.am-ը գրում է.

Մոսկվայի  փողոցներից մեկում հայտնաբերվել է 31-ամյա կնոջ մարմին՝ առանց գլխի: Այս մասին երկուշաբթի, հուլիսի 22-ին հաղորդել է ՌԴ-ի քննչական կոմիտեի մայրաքաղաքային բաժնի մամլո ծառայությունը:

Դիակը գտնվել է Նովոդաչնայա փողոցի թիվ 60 տան հարևանությամբ՝ բնակելի շենքից ոչ հեռու, հաղորդել է ՏԱՍՍ-ի աղբյուրը իրավապահ մարմիններում: Ըստ նրա, մարմնից առանձին՝ գտնվում էր զոհված կնոջ գլուխը:

Կնոջ ինքնությունը հաստատվում է, հայտնի է, որ նա ծնվել է 1987 թվականին:

Քննիչները պարզում են նրա մահվան հանգամանքները և պատճառները: Մահվան իրական պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննական ստուգման արդյունքների հիման վրա կկայացվի դատավարական որոշում:

Զոհվածի անունը Ալիմա Ֆ.-ն է, նշում է REN TV- ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել