Spice Girls խմբի անդամներից յուրաքանչուրը կարող է հինգ միլիոն դոլար վաստակել Լաս Վեգասում ելույթներից՝ Մեծ Բրիտանիայի հաջողված շրջագայություններից հետո, հաղորդում է Mirror-ը:

Խումբը բանակցություններ է վարում Լաս Վեգասում համերգների համար 2021-ի ամռանը:

Խմբին մոտ աղբյուրը հայտնել է, որ «բոլոր աղջիկները համաձայնել են վեց շաբաթ տրամադրել ամառային ելույթներին, քանի դեռ երեխաները արձակուրդում են»: Խմբի չորս մասնակիցներն ունեն 7 երեխա, որոնցից 5-ը դպրոցական տարիքի են:

Mel B-ն նաև ակնարկել է, որ խմբի անդամները կարող են հաջորդ տարի հանդես գալ Glastonbury հոբելյանական փառատոնում: Հարցին, թե արդյոք նրանք կշարունակեն շրջագայությունը, նա պատասխանել է. «Այո, մենք ուզում ենք շարունակել, և ինձ համար կարևոր չէ, թե ինչ կասեն մեր մասին»:

Հունիսի սկզբին խումբը վերամիավորվել է Մեծ Բրիտանիայում շրջագայության համար:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել