Operativ.am-ը գրում է․

Մայրական սերն ազդում է երեխայի վարքի ու մտքի ձևավորման վրա։ Որքան շատ ենք սիրում երեխային, այնքան ավելի մեծ ուղեղ կունենա նա:

Կալիֆորնիայի համալսարանի հոգեբուժության պրոֆեսոր Ալան Շորը պնդում է, որ երեխայի ուղեղի աճը կախված է մոր և երեխայի դրական փոխազդեցությունից, գրում է The Healthy Arche- ն:

Առաջին երկու տարիները երեխայի ուղեղի զարգացման համար ամենակարևոր շրջանն են, քանի որ այս ժամանակահատվածում է ձևավորվում դրա բջիջների 80% -ը:

Եթե հղիության երրորդ եռամսյակի սկզբից մինչև կյանքի 24-րդ ամիսը երեխայի ու մոր միջև գոյություն է ունենում դրական փոխազդեցություն, երեխայի ուղեղը բառացիորեն կրկնապատկվում է:

Մեր գեների կոդավորման հնարավորությունը կախված է հորմոններից, որոնք արտադրվում են երեխայի և մոր միջև ձևավորված հարաբերությունների շնորհիվ:

Էնդորֆինն արտադրվում է դրական հույզերի ժամանակ, ուստի՝ մայրական սերը երեխայի առաջին երկու տարվա ընթացքում երանգ է հաղորդում նրա հետագա կյանքի ողջ ընթացքին:

Ուսումնասիրություններ են անցկացվել 6 տարեկանից բարձր 127 երեխաների շրջանում: Երեխաների ուղեղի աճին հետևող գիտնականները եկել են եզրակացության, որ մայրական սերը նպաստում է երեխայի ուղեղի կրկնակի աճին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել