Tert.am-ը գրում է․

Հոնկոնգում ոստիկանությունը ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ է կիրառել՝ արտահանձնման մասին օրենքի դեմ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարներին ցրելու համար:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, ցուցարարները տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ: Տեղում աշխատող լրագրողը հայտնել է, որ ցուցարարները աղյուսներով լի տարա են բերել և փորձել եյն թաքցնել հովանոցների տակ:

Սա արդեն երրորդ զանգվածային ցույցն է հունիսի սկզբից ի վեր: Այն համաձայնեցված է եղել իշխանությունների հետ, սակայն ցուցարարներին կոչ են արել կրճատել քայլերթի երթուղին՝ ելնելով անվտանգության նկատառումներից: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ցուցարարները նախատեսում էին անցնել ոստիկանության կենտրոնակայանի մոտով, որը նախկինում երկու անգամ արդեն պաշարել էին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել