MedikForum-ը գրում է, որ բժիշկները զգուշացնում են արձակուրդային սիրավեպերից հետո առաջացող վտանգների մասին: Նրանք նշել են, թե ինչպես կարելի է խուսափել բացասական հետևանքներից և դրան հաջորդող երկարատև բուժումից:

Վեներոլոգները զգուշացնում են, որ եթե, այնուամենայնիվ, արձակուրդային սիրավեպը կայացել է, ապա պաշտպանվելու ամենահուսալի մեթոդը պահպանակներ, ինչպես նաև անվտանգ, արդյունավետ պատվաստանյութեր օգտագործելն է: Նշվում է նաև, որ ամենատարածված սեռավարակներն են սիֆիլիսը, հոնորեան, քլամիդիոզը և տրիխոմոնիազը, որոնք հնարավոր է բուժել: Ամենավտանգավորը ՄԻԱՎ-ն է և պապիլոմայի վիրուսը:

Մասնագետները հիշեցրել են, որ աշխարհում 130 միլիոնից ավելի մարդիկ վարակված են քլամիդիոզով, 87 միլիոնը՝ հոնորեայով, 6.3-ը՝ սիֆիլիսով, մոլորակի ավելի քան 500 միլիոն բնակիչներ տառապում են սեռական օրգանների հերպեսով:

Հաճախ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապում են 40-ից բարձր տարիքի անձինք: Նշենք, որ խոսքը թմրամոլների, մարմնավաճառների և ալկոհոլիզմով տառապողների մասին չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել