FaceApp հավելվածն իր տարածվածության պիկին՝ հուլիսի կեսերին, ավելի քան մեկ միլիոն դոլար է վաստակել, հաղորդում է Forbes-ը:

Խոսքը տասը օրվա մասին է՝ հուլիսի 9-19-ը, երբ հավելվածը ներբեռնվել է 6.5 միլիոն անգամ: Գումարի մեծ մասը՝ 746.000 դոլար, FaceApp-ին բերել են Apple-ի օգտատերերը:

Օրինակ՝ հուլիսի 17-ին FaceApp-ը ներբեռնել են 1.6 միլիոն անգամ, իսկ Instagram-ը՝ ավելի քան մեկ միլիոն անգամ: Բաժանորդին «ծերացնող» հավելվածը Բոտսվանայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում հայտնվել է 50 ամենատարածված հավելվածների շարքում, իսկ մի քանի օր անց Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում առաջին տեղն է զբաղեցրել App Store-ի և Google Play-ի թոփերում:

Հուլիսի 19-ի դրությամբ FaceApp-ը, ինչպես նշում են հավելվածի մշակողները, App Store-ում զբաղեցնում է առաջին տեղը 155 երկրներից 154-ում:

Չինաստանում հավելվածը հինգերորդ տեղում է:

Ընդհանուր առմամբ FaceApp-ը ներբեռնվել է 73.2 մլն անգամ և վաստակել 11.6 մլն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել