Փարիզի Էյֆելյան աշտարակի երկրորդ հարկում գտնվող «Ժյուլ Վեռն» ռեստորանը վերաբացվել է և լայնամասշտաբ վերանորոգումից հետո այսօր առաջին անգամ այցելուների համար բացել է դռները: 
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ռեստորանի այցելուներին ամբողջովին նոր մենյու է սպասվում, որը կազմել է շեֆ-խոհարար Ֆրեդերիկ Անտոնը: Նրա պատրաստած յուրահատուկ մենյուի մեջ ընդգրկվել են նոր ճաշատեսակներ, որը նա ստեղծել է հատուկ այդ ռեստորանի համար: Օրինակ՝ 5 ճաշատեսակից կազմված մենյուն արժե 190 եվրո, իսկ 7 ճաշատեսակից՝ 230 եվրո: 
«Ժյուլ Վեռն» ռեստորանը, որը գտնվում է 125 մետր բարձրությամբ, փակվել էր աշնանը վերանորոգման աշխատանքների պատճառով: 
Նշվում է, որ ռեստորանն ամբողջությամբ նոր տեսքով է ներկայանում: Ինտերիերի փոփոխությունը նույնպես կապված է նոր խոհարարի գալու հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել