7 անսպասելի եզրակացություն, որոնց կարելի է հանգել հարսանիքից 10 տարի անց:
1. Ամուսնությունից հետո առաջին տարին շատ սարսափելի է
Հենց այդ առաջին տարում են սև մտքեր այցելում՝ իսկ գուցե սա սխա՞լ էր: Գուցե մենք իզո՞ւր այս ամենը ձեռնարկեցինք, և ոչինչ չի՞ ստացվի:
«Ընդմիշտ» բառն ուժեղ է: Այն սկզբում վախեցնում է:
Միայն հետո ես հասկանում, որ վախենալը նորմալ է, երբ պարզ է դառնում, որ այդ «ընդմիշտ»-ը լավագույնն է, որ կարող էր պատահել կյանքում:
2. Բոլոր մարդիկ սխալվում են
Սխալվելը նույնիսկ լավ է՝ հասկանում ենք մենք տարիների ընթացքում:
Իսկ հետո զուգընկերն է սխալվում:
Ոչ մի իմաստություն չի օգնում այն պահին, երբ զուգընկերդ մեծ սխալ է անում, գրեթե ճակատագրական: Այդ ժամանակ մոռանում ես, որ սխալները նորմայի տարբերակ են, որ առանց դրանց ոչինչ չի լինում:
Ուրիշի սխալներն ընդունելը շատ ավելի դժվար է, քան սեփականները:
Բոլորը յուրովի են ընկալում հասկացությունը՝ ինչն աններելի մեղք համարել, բայց վաղ թե ուշ յուրաքանչյուրն ընտրության առաջ է կանգնում՝ սիրելիին տա՞լ սխալվելու իրավունք, թե՞ համարել, որ դա չափազանց է:
3. Մարդիկ փոխվում են
Հասուն մարդուն վերադաստիարակել հնարավոր չէ, բայց մարդիկ կարողանում են իրենք իրենց վերադաստիարակել: Եվ հանկարծ կարող է պարզվել, որ բոլորովին այն մարդու հետ չեք ապրում, ում հետ մի ժամանակ մատանիներ փոխանակեցիք:
Մարդիկ փոխում են մարմինը, սովորությունները, աշխատանքը, հայացքները և համոզմունքները: Գործընթացը գրավում է, ու եթե ձեր բախտը բերի, միասին փոխվեք, երբեք չեք ձանձրանա:
Բայց կարող եք հայտնվել մարդու կողքին, ում հետ այլևս չեք ուզում լինել, որովհետև նա բոլորովին նման չէ նրան, ում սիրահարվեցիք շատ տարիներ առաջ:
4. Երեխան առաջին տեղը կզբաղեցնի
Ընդհանրապես, նորմալ մարդու դեպքում առաջին տեղում միշտ ինքն է, հետո միայն՝ մյուսները: Երբ ընտանիք է ստեղծվում, քեզնից հետո առաջին տեղում զուգընկերդ է, ձեր երջանկությունը և մնացած ամեն ինչը:
Հետո երեխաներ են ծնվում և դառնում ավելի կարևոր, ավելի գլխավոր, ավելի առաջնային: Դժվար է երկու փաստ հասկանալ.
Սիրելիդ քեզ համար այլևս թիվ մեկը չէ,
Դու սիրելիիդ համար թիվ մեկը չես:
Ձեր զգացմունքները չեն փոխվում, նույնիսկ ավելի են ուժեղանում և ամրանում, պարզապես ձեզնից յուրաքանչյուրն արդեն երեխա ունի, և նա ավելի կարևոր է դառնում:
5. Ոչ ոք չի գնահատի զոհողությունները
Երբեք, ոչ մի դեպքում, ոչ մի պատրվակով չի կարելի ընտանիքի համար զոհողություն անել: Դրանք ոչ ոքի պետք չեն, դրանք ոչ ոք չի գնահատի: Ամենը, ինչ դուք անում եք հանուն ընտանիքի, արվում է, որովհետև դա ձեզ դուր է գալիս: Եթե ընտանիքում որևէ մեկը զոհի դերում է, դա արդեն ընտանիք չէ, այլ կտտանքների խուց:
Երբ կես ժամով շուտ եք արթնանում հանգստյան օրը բոլորի համար նախաճաշ պատրաստելու համար, որովհետև սիրում եք պատրաստել և ուզում եք ուրախացնել սիրելիներին, դա հոգատարություն է, նվեր: Բայց երբ զարթուցիչի ձայնով վեր եք թռչում և գնում այդ սատանայի տարած նախաճաշը պատրաստելու, որովհետև այդպես է պետք հանուն ընտանեկան հրաշալի ծեսերի, դա զոհողություն է:
Սա պարզ, փոքր օրինակ է, քանի որ խոշոր մասշտաբների զոհողությունները (կարիերա, ընկերներ, ծնողներ, հոբբի) շատ ավելի վատ են, և դրանց ընդհանրապես հասցնել պետք չէ:
6. Ճիշտ չէ, որ բոլորը նույն կերպ են երջանիկ
Նույնիսկ նույն ընտանիքը տարբեր տարիների տարբեր կերպ է երջանիկ:
Երբ խնդիրներ են առաջանում, ծնողների, ընկերների խորհուրդներն արժեք չունեն:
Այդ պատճառով է այդքան կարևոր փնտրել սեփական երջանկությունը, թեկուզ այն բոլորովին չի համապատասխանում ուրիշների պատկերացումներին:
7. 10 տարին շատ քիչ է
Երբ ես հատեցի «10 տարի ամուսնացած եմ» սահմանը, պարզվեց՝ դա շատ է: Բավական մեծ փորձ ես ունենում:
Սակայն 10 տարի հետո ամեն ինչ նոր է սկսվում, որովհետև ամենաուժեղ սերը միշտ լինում է միայն այստեղ և հիմա: Հավանաբար 15, 20 և շատ տարիներ անց էլ իրավիճակը նույնն է: