Կրունկները մի շարք պատճառներով են ճաքճքում, չորանում, որոնցից են՝ անհարմար կոշիկը, ոչ բավարար խնամքը, ոչ ճիշտ սննդակարգը, խոնավության պակասը:
Ներկայացնում ենք բնական միջոց, որը կլավացնի ձեր ոտքերի վիճակը և դրանք հարթ ու փափուկ կդարձնի:
Այս միջոցը պատրաստելու համար անհրաժեշտ կլինի ընդամենը երկու բաղադրիչ:
Այս միջոցը կօգնի ազատվել նաև երակների վարիկոզից և կոշտուկներից:
Բաղադրիչները՝
- 250 մլ 70%-ոնաց սպիրտ
- 10 հաբ ասպիրին
Պատրաստումը և կիրառումը՝
1. Փոշիացրեք ասպիրինի հաբերը և խառնեք սպիրտին:
2. Խառնուրդը թողեք 1-2 օր, հետո կարող եք սկսել օգտագործել:
3. Խառնուրդը լավ թափահարեք և դրա մեջ բամբակ թրջեք:
4. Բամբակը դրեք խնդրահարույց մասին և փաթաթեք պոլիէթիլենային փաթեթով:
5. Գուլպա հագեք և թողեք գիշերը մնա:
6. Առավոտյան ոտքերը լվացեք և սրբեք, սնուցող քսուք կամ գլիցերին քսեք:
7. Այս պրոցեդուրան կրկնեք ամեն գիշեր, մինչև փոփոխություն նկատեք․ սովորաբար դրա համար 10 օրը բավարար է: