Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» նորեկ Ֆրենկի դե Յոնգը պատմել է իրեն կատալոնական ակումբի ու Հոլանդիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Յոհան Կրույֆի հետ համեմատելու երևույթի նկատմամբ իր վերաբերմունքի մասին:

«Ես կարծում եմ, որ մեզ չի կարելի է նույնացնել, քանի որ Կրույֆը բացառիկ երևույթ էր ֆուտբոլում թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ որպես մարզիչ:

Նա լիովին փոխել է ֆուտբոլը: Ես չեմ պատրաստվում ինձ համեմատել նրա հետ, քանի որ նա բացառիկ է ու ֆուտբոլի պատմության լավագույններից մեկն է, իսկ ես դեռ նոր եմ սկսում կարիերաս:

Արդյոք հպարտություն զգո՞ւմ եմ նրա հետ համեմատվելուց: Այո, իհարկե, հպարտություն զգում եմ, երբ մարդիկ ինձ ասում են, որ ես ու Կրույֆը նման գծեր ունենք: Բայց ես չեմ կարող նրա հետ համեմատվել, քանի որ նա ֆուտբոլային լեգենդ է, իսկ ես դեռ նոր եմ սկսում իմ ուղին», - 22-ամյա հոլանդացու խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել