Մինչև ե՞րբ կարելի է թույլ տալ, որ խոսքի ազատություն բառակապակցության տակ մարդիկ լուռ պրոպագանդեն այս կամ այն այլսերվածությունը։ Մինչև ե՞րբ պիտի թույլ տանք, որ որոշ լրատվամիջոցներ իբրև նորություններ հաղորդելու քողի տակ անասնականություն սերմանեն մեր մեջ, որպեսզի հետո էլ այն օգտագործվի իբրև շարժառիթ` ինչ-որ որոշում ընդունելու, կամ ինչ-որ որոշում արդեն տարածված համարելով` օրինականության դաշտ մտցնելու։ Մինչև ե՞րբ պիտի խաղան մեր բարոյականության հետ` քայքայելով և զրոյական աստիճանի հասցնելով այն։ Ի՞նչ ենք ուզում դրանով ապացուցել, ո՞ւմ սադայելյան ցանկություններին ենք հագուրդ տալիս։ Ինչ անում եք, արեք նախ ձեր զավակների հետ, հետո միայն փորձեք այլոց զավակներին այլասերել։ Այսօր հազիվ էի բացել կայքէջը, երբ պատկերված էր մի ինքնասպան զինվորի լուսանկար, գրված, որ բանակում խաղալով այդ տղայի անվան հետ, նրան ով գիտի ինչ վիճակի են հասցրել, բարոյական ինչպիսի ապտակ են տվել մեր օրերի թուրք-թալեաթական արյուն ունեցող իբրև թե «խառոշի» հայերը, որ 18-19 տարեկան տղան կյանքին վերջ է տվել։ Իսկ երեկոյան հազիվ բացած կայքէջում կարդում եմ նորից ինչ-որ մի նոր տականքի ծպտված հեքիաթը։ Ամենակարևորը` վերնագիրը` «Հայրս ինձ հանգիստ չի տալիս», և նկար, աղջիկը երեսը փակցրած հոր երեսին, հանգիստ պար է պարում, անշուշտ միտքդ գնում է մեկ բան` հայրը ուզում է իր աղջկա հետ անասնական հարաբերություն ունենալ, աղջիկն էլ բնական է ընդվզումով, զայրույթով բողոքի ձայն է բարձրացնում, քանի որ «Հայրս ինձ հանգիստ չի տալիս, խանդում է` ասես իր կինը լինեմ...»։ Խնդրեմ ևս մի քանի այսպիսի անանուն գրություններ, մեղադրանքներ և մեր սեքսոմանները, իրենց մանյակային մտահոգություններով անմիջապես ասպարեզ նետվելով, կսկսեն առաջ քաշել սկանդինավյան նոր՝ 21-րդ դարի «մտքի» երկունքը, որով մարդը կատարյալին մոտենալու փոխարեն կմոտենա դարվինյան սկզբնաղբյուրին՝ կապիկին, կենդանուն, անասունին… Որով հարց կբարձրացվի, քանի որ եվրոպական սկանդինավյան երկրներում թույլատրելի է արյունապղծությունը, այսինքն` հայրը կարող է շնանալ աղջկա հետ, մայրը՝ տղայի, քույրը՝ եղբոր, և քանի որ մենք էությամբ «եվրոպացի» ենք, ուրեմն անմիջապես օրինականացնենք այդ այլանդակության գագաթնակետը, որով թույլատրելի կլինի այն, ինչը անթույլատրելի է՝ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆԸ։ Ո՞ւր, ով ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ, ու՞ր ես գնում այս ընթացքով։ Հասկացանք, տուրք տալով դոլարաբույրին` կրթական կառույցդ քանդեցիր, տուրք տալով աթոռապաշտությանը՝ երկիրդ քանդելու ճանապարհին ես, հիմա ինչի՞ն տուրք տալով սրբությունդ ես պղծում։ Գենդերի անվան տակ ստորագրելով հայտարարում ես, որ եթե տղամարդն իրեն զգում է կին, ապա նրան պետք չէ ասել պարոն, այլ տիկին, կարևոր չէ, որ նա, ամեն բանը փոխելով հանդերձ, չի կարողանում երեխա ունենալ, մենք նրան կտանք հնարավորություն որպես կնացած-տղամարդ ուրիշի նորմալ ծնած զավակին մայր լինելու։ Սա արդեն համարյա ընդունվել է, հաստատվել, ստորագրվել, հիմա պատրաստվեք մի նոր անակնկալի։ Մեր իրականության մերօրյա Զիգմունդ Ֆրոյդը, որը, շատ մտահոգ լինելով մեր զավակների սեքսոէթիկայով, որը 5-16 տարեկանների համար երկհատորանոց գրքով այս մի քանի տարում այնպես դաստիարակեց մեր զավակներին, որ նրանք զգում են «ամեն ինչ սկսեց հասունացման տարիքից հետո, երբ 14 տարեկան էի: Հայրս ինձ հանգիստ չի տալիս, խանդում է` ասես իր կինը լինեմ...»։ Պարզ է, երեխան արդեն իսկ պատրաստ է իր սեքսուալ դաստիարակությամբ։ Քանի որ հայրը, լինելով պատվախնդիր հայ, որի համար իր աղջա պատիվը դեռ հավասար չէ դռան առաջ դրված կոշկաշորին, որի վրա ամեն մարդ կարող է իր կոշիկի ցեխը թողնել ու անցնել, հայտարարվում է ոչ նորմալ, քանի որ աղջիկը «ուզում եմ նորմալ կյանքով ապրել, շփվել տղաների հետ...»։ Ահա թե մեր սերիալների «դասախոսություններից» հետո ինչ են մեզ ուսուցանում մեր ազգի ապագայով մտահոգ սլաքները, փարոսները, հետքեր-ոտքերն ու ոտնամանները։ Ինչպե՞ս կոչենք այս անոմալիաներին, որտեղի՞ց են գալիս այս թիթեռնիկագույն չարիքները, ասացեք խնդրեմ, տիկնայք և պարոնայք, մինչև ե՞րբ և մինչև ո՞ւր…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=265012100306309&set=np.18094762.100003713196176&type=1&ref=notif¬if_t=close_friend_activity&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել