Ըստ Eurostat-ի տվյալների, Ֆրանսիան շրջանցել է Իտալիային և դարձել եվրոգոտու ամենամեծ պետական պարտք ունեցող երկիրը:
Գերատսչության տվյալներով, 2019-ի առաջին եռամսյակի վերջում Ֆրանսիայի պետպարտքը կազմել է 2.358897 տրլն եվրո, իսկ Իտալիայի ցուցանիշը եղել է 2.358537 տրլն: Այսպիսով, Ֆրանսիայի պարտքը 360 միլիոն եվրոյով ավելի է, քան Իտալիայինը:
Միևնույն ժամանակ, ՀՆԱ-ի տոկոսային հարաբերակցությամբ, Ֆրանսիայի ցուցանիշները ավելի լավն են, քան Իտալիայինը՝ 100 տոկոս 134-ի դիմաց:
Անցյալ տարի Իտալիան հայտնվել էր եվրոպական սկանդալի կենտրոնում, երբ իշխանության եկավ «Հինգ աստղի շարժում» և «Հյուսիսի լիգաներ» կոալիցիան:
Իրենց ծրագրում նրանք խոստացել էին ավելացնել բյուջետային ծախսերը և հրաժարվել էին կատարել Եվրամիության պահանջները, որը պնդում էր պետպարտքի կրճատման անհրաժեշտությունը:
ԵՄ-ն մի քանի անգամ սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել Հռոմի դեմ, սակայն հուլիսի սկզբին Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ որևէ սահմանափակում չի կիրառի: Դրա պատճառը իտալական իշխանությունների համաձայնությունն էր իրենց մակրոտնտեսական ցուցանիշները միության պահանջներին համապատասխանեցնելը:


